📢 Աշխատանք․ ՎԻԴԵՈ ԽՄԲԱԳՐՈՂ
Մենք փնտրում ենք ստեղծարար Video Editor, ով կօգնի մեզ պատրաստել կարճ ու արդյունավետ գովազդային հոլովակներ՝ Facebook, TikTok և Google Ads հարթակների համար։
Ու՞մ ենք մենք փնտրում
Փնտրում ենք մոտիվացված մասնագետ, ով հետաքրքրված է մոնտաժով և ունի ստեղծարար մոտեցում։
- Տիրապետում է CapCut և Adobe After Effects ծրագրերին։
- Հասկանում է գովազդային հոլովակների տրամաբանությունը (կարճ, գրավիչ, արագ ուշադրություն գրավող)։
- Ունի ստեղծարար մոտեցում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Թիմում աշխատելու և արագ առաջադրանքներ կատարելու ունակություն։
Աշխատանքային պարտականություններ
- Պատրաստել 10–30 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակներ։
- Հարմարեցնել հոլովակները տարբեր հարթակների չափերին ու ձևաչափերին։
- Ավելացնել տեքստեր, երաժշտություն, էֆեկտներ՝ ըստ առաջադրանքի։
- Արագ փոփոխություններ կատարել արդեն պատրաստի հոլովակներում։
Ինչ ենք մենք առաջարկում
- Հետաքրքիր ու շարունակական նախագծեր։
- Վճարում սկսած 120,000 Դրամից (փորձաշրջանից հետո՝ բարձրացմամբ)։
- Ճկուն գրաֆիկ, հեռավար աշխատանքի հնարավորություն։
- Լավ աշխատանքի դեպքում՝ բոնուսներ։
- 📌 Առաջին ամիսը՝ փորձաշրջան։
📢 Աշխատանք․ ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐ
Փնտրում ենք ստեղծարար մտածողությամբ գրաֆիկ դիզայներ, ով կկարողանա պատրաստել կարճ ու գրավիչ տեսահոլովակներ և նկարներ գովազդի համար։
Ու՞մ ենք մենք փնտրում
Փնտրում ենք մոտիվացված գրաֆիկ դիզայների, ով ունի սովորելու և ստեղծելու ցանկություն ։ ՓՈՐՁԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ Մեզ համար կարևոր է քո սովորելու և աշխատելու ցանկություննը։
- Տիրապետել նվազագույն գործողություններին Canva և CapCut ծրագրերում։
- Հետաքրքրություն ունենալ սոցիալական ցանցերի ձևաչափերի նկատմամբ (TikTok, Instagram, Facebook)։
- Ստեղծարար և դիզայներական մտածողություն ինչպես նաև ուշադրություն մանրուքներին ։
- Թմում աշխատելու կարողություն ։
Աշխատանքային պարտականություններ
- Պատրաստել կարճ տեսահոլովակներ (10–30 վայրկյան)։
- Հարմարեցնել նկարներն ու հոլովակները տարբեր հարթակների չափերին։
- Աշխատել ըստ առաջադրանքի և արագ կատարել ուղղումներ։
- 📌 Փոփոխություններ կատարել արդեն պատրաստի տեսահոլովակների կամ նկարների վրա։
Ինչ ենք մենք առաջարկում
- Հաճախակի նախագծեր, ճկուն աշխատանքային ժամեր, աշխատանքային առողջ մթնոլորտ։
- Վճարում սկսած 100,000 Դրամից (առաջին 3 ամիսները, որից հետո կլինի բարձրացումներ) Ամսվա ընթացքում լինելու են նաև բոնուսներ։
- Հարմար գրաֆիկ։
- 📌 Առաջին ամիսը փորձաշրջան է (վճարումը պայմանավորվածությամբ)։